Jump to content

ՀՍՀ/ԿՐՊԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՐՊԱԿ, փոքր խանութ կամ խանութ-արհեստանոց՝ մանրավաճառքի համար: Պատկանում է ճարտ. փոքր ձևերին: Կ-ները կառուցվում են բաց երկնքի տակ կամ մեծ հասարակական շենքերի ներսում (թատերական ճեմասրահում, կայարանում, ցուցահանդեսներում ևն): Անիի նվիրատվական արձանագրություններում Կ. բառը հանդիպում է կուղպակ ձևով, դրանք վաճառատներում, առևտրական շարքերում, խանապարներ ուլէ կցաշար կամ առանձին կանգնած թաղածածկ փոքր կառույցներ էին կամ նշված շենքերի բաղկացուցիչ մասը: