Jump to content

ՀՍՀ/ԿՑՈՐԴՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՑՈՐԴՈՒՄ, կցման կցորդիչ, տրանսպորտային մեքենաների մեխանիզմ, որը ոլորող մոմենտը ներքին այրման շարժիչից փոխանցում է փոխանցումների տուփին: Կ. ապահովում է շարժիչի և տրանսմիսիայի լիսեռների կարճատև անջատումը, փոխանցումների առանց հարվածի փոխարկումը և տեղից մեքենայի սահուն շարժվելը: Կախված տարվող սկավառակների թվից՝ լինում են միա, երկ և բազմասկավառակային Կ-ներ: Կ-ման անջատումն իրականացվում է ոտնակով, լծակավոր կամ հիդրավլիկական փոխանցման միջոցով, իսկ ծանր մեքենաներում՝ օժանդակ հաղորդակի օգնությամբ: