Jump to content

ՀՍՀ/ՀԱԲԻԲ ԻԲՆ ՄԱՍԼԱՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԲԻԲ ԻԲՆ ՄԱՍԼԱՄԱ (617–662), արաբ զորավար: Մասնակցել է Ասորիքի նվաճմանը, Բյուզանդիայի դեմ պատերազմներին, եղել է Հարավային Ասորիքի կառավարիչ: 654–ին արշավել է Հայաստան, այն ենթարկել խալիֆայությանը: Երաշխավորել է հայ նախարարների հողատիրական իրավունքները` հարկ տալու պայմանով: