ՀՍՀ/ՀԱԳԱՐՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԳԱՐՈՒ, Աքերաչայ (պատմ. Աղվան, Աղավնո), գետ Հայկական լեռնաշխարհում, Որոտանի ձախ և ամենամեծ վտակը (Ադրբեջանական ՍՍՀ–ում): Երկարությունը` 113 կմ, ավազանը` 2570 կմ²: Սկիզբ է առնում Ղարաբաղի բարձրավանդակի Դալիդաղ զանգվածի հվ. լանջից, 3080 մ բարձրության վրա, հոսում է հս–արմ–ից հվ–արլ.: Վերին հոսանքում` Լաչինից վեր, ընդունում է ամենամեծ` աջակողմյան Գոչազսու (63 կմ) վտակը, դուրս է գալիս Հագարուի հարթավայրը և միանում Որոտանին 270 մ բարձրության վրա: Սնումը խառն է, ձնհալքի և ստորերկրյա ջրերի գերակշռությամբ (87): Հորդանում է մայիս–հունիսին: Տարեկան միջին ծախսը 16,2 մ³/վրկ է, հոսքի ծավալը` 510 մլն մ²:
