ՀՍՀ/ՀԱԴԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԴԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառում: Առաջին անգամ հիշատակվում է 1720–ական թթ.: 1970–ին ուներ 102 տուն (657 հոգի) հայ բնակիչ: Գյուղում կա եկեղեցի (Ս. Գրիգոր, 1729), որտեղ պահվում են երկու ձեռագիր Ավետարան: Հ. ունի դպրոց, 1950–ից` «Րաֆֆի» անունով գրադարան:
