Jump to content

ՀՍՀ/ՀԱԶԻՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԶԻՐ Աբրահամյան Աբրահամ, 1845, Շուլավեր (այժմ` Վրաց. ՍՍՀ–ում)–1922, հայ գուսան: Ապրել է Թիֆլիսում, ստեղծագործել հայերեն և վրացերեն: Աշուղական երգի նախասիրած ձևերն են ղողման, դիվանին, թեջնիսը, դուբեյթը, մուխամմազը: Նրա երգերից մի քանիսի թեման վերարծարծել և զարգացրել է Ջիվանին («Ամեն կողմով տկար մարդը», «Աստված մեկ է, փառքն անթիվ» ևն): Հ–ի ստեղծագործությունները առանձին գրքերով լույս են տեսել հայերեն («Աշըգ Հազիրի երգերը», 1892) և վրացերեն:

Շ. Գրիգորյան