ՀՍՀ/ՀԱԶԿԵՐՏ II
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԶԿԵՐՏ II (ծն. թ. անհտ.–457), պարսից արքայից արքա 439–ից: Սասանյանների դինաստիայից: Նրա օրոք պետության փաստական ղեկավարն էր վազուրդ–ֆրամաթար (հազարապետ) Միհրներսեհը: Պարսկաստանի քրիստոնյաները դաժանորեն հալածվել են: Քրիստոնեությունը դիտելով Հայաստանի և Բյուզանդիայի մերձեցման պատճառ և ձգտելով վերջ տալ Հայաստանի ներքին անկախությանը` պարսից արքունիքը վարել է Հայաստանի տնտ. կեղեքման, հայ նախարարների ուժերը ջլատելու քաղաքականություն, նրանցից պահանջել է կրոնափոխություն: Այդ քաղաքականությունը հանգեցրել է հայ ժողովրդի ապստամբությանը 450–451–ին (տես Վարդանանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451): Ապստամբությունից հետո Հ. II մեղմել է քաղ. և կրոնական ճնշումը:
Ն. Արզումանյան
