Jump to content

ՀՍՀ/ՀԱԹԵՐՔ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԹԵՐՔ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ձախ ափին: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, հիվանդանոց, մանկապարտեզ, կինո, պետ. անտառտնտեսություն, սղոցարան: Հ–ի շրջակայքում պահպանվել են Մուղդուսի հին գերեզմանոցը, Քարահունջ (եկեղեցիով և գերեզմանատնով), Շուքավանք (եկեղեցիով, գերեզմանատնով), Սռին, Խոտորաշեն, Ծոս գյուղատեղիները, Մասիս կամ Մսիս պարսպապատ եկեղեցին, Ականա սյունազարդ դահլիճով եկեղեցին, խաչքարեր, Հավաքախաղաց (Լևոնաբերդ) և Բերդաքար բերդերի ավերակները: