Jump to content

ՀՍՀ/ՀԱԹԹԸ ՀՈՒՄԱՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԹԹԸ ՀՈՒՄԱՅՈՒՆ (hatt–i h mayun – կայսերական գիր), 1856–ի փետրվարի 18–ին սուլթան Աբդուլ Մեջիդի ստորագրած հրովարտակը Օսմանյան կայսրության ոչ–մահմեդական ժողովուրդների վիճակը բարելավելու վերաբերյալ: Հրապարակվել է 1853–56–ի Ղրիմի պատերազմից հետո, Անգլիայի և Ֆրանսիայի ճնշմամբ, որոնք ուզում էին կանխել Փարիզի հաշտության բանակցությունների ընթացքում Ոուսաստանի հնարավոր միջամտությունը` Թուրքիայում ապրող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության առիթով: Հ. հ. կրկնում էր Հաթթը շերիֆը` միայն ավելի ընդարձակ և մանրամասնված: Հ. հ. առանձին փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի բռնակալական վարչակարգի էության մեջ, պահպանվում էր ոչ–մահմեդական բնակչության իրավազրկությունը: Ազգային փոքրամասնություններին շնորհած հրամանագրերից առանձին սահմանափակումներով և խոչընդոտներով իրականացվեցին միայն կրոնական համայնքներին վերաբերող կանոնադրությունները (տես Ազգային սահմանադրություն), քրիստոնեաբնակ առանձին նահանգներին տրված ներքին ինքնավարության արտոնությունները (Կրետե կղզի, «Լիբանան լեռ», Սամոս կղզի, Աֆոնի լեռ ևն):

Ա. Փափազյան