ՀՍՀ/ՀԱԺԴԵՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԺԴԵՈՒ (Hasdeu) Ալեքսանդրու Թադեի (1811 –1874), մոլդավացի գրող և գիտնական: Գրել է ռուսերեն: Ավարտել է Խարկովի, Լվովի և Մյունխենի համալսարանները: Ռումինական ակադեմիայի անդամ (1866): Մոլդավական ֆոլկլորագիտության հիմնադիրը: Հեղինակ է գրականագիտական հոդվածների («Բեսարաբական գրողներ», 1835 ևն): Հ–ի բանաստեղծություններից աչքի է ընկնում «Մոլդավական սոնետներ» (1837) շարքը: Գրել է «Դուկան» (1830) պատմ. վիպակը և «Առնաուտի իշխանությունը» (1872) պատմական նովելը, որի հերոսներից շատերը հայեր են: Նովելը պատմում է ժողովրդական ապստամբությանը հայերի մասնակցության, պարտությունից հետո 3 հազար հայ ընտանիքի Մոլդավիայից Տրանսիլվանիա գաղթելու (1672), այնտեղ հայաքաղաքներ և այլ կենտրոններ հիմնելու մասին:
Ս. Քոլանջյան
