ՀՍՀ/ՀԱԼ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼ, Հուլլ (Hull, Kingston upon Hull), քաղաք Մեծ Բրիտանիայում, Համբերսայդ կոմսությունում: 303 հզ. բն. (1978): Նավահանգիստ է Հյուսիսային ծովում, Համբերի էստուարի ափին: Կա ձկնորսություն, մեքենաշինություն, քիմ., սննդհամի, փայտամշակման արդյունաբերություն: Ունի համալսարան:
