ՀՍՀ/ՀԱԼԱՎԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼԱՎԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հիմնադրվել է XVIII դ. վերջին:
