ՀՍՀ/ՀԱԼԵՎԻ ԱԲՈՒ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼԵՎԻ Աբու–Հասան Եհուդա Բեն Շամուել ռաբբի (մոտ 1075–1141), հրեա բանաստեղծ և փիլիսոփա: Հայտնի էր նաև որպես բժիշկ: Գրել է իվրիտերեն, մասամբ` արաբերեն: Կ–ի ժառանգությունը Դիվանում ամփոփված աշխարհիկ և կրոնական բանաստեղծություններն են: Հ. երգել է բնությունը («Ծովային երգեր»), կնոջ գեղեցկությունը («Պարուհուն», «Հարեմ Եգիպտոսում»), սերն ու բարեկամությունը («Գարուն» ևն): «Խազարի գիրքը» փիլ. Տրակտատում Հ. շարադրել է հրեականության հիմունքները, քննադատել Արիստոտելի ուսմունքը:
