ՀՍՀ/ՀԱԼԻՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼԻՏ (հուն. աղ), քարաղ, միներալ: Քիմ. կազմը` NaCl: Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Սովորաբար առաջացնում է հատիկավոր, խիտ ագրեգատներ, ստալակտիտներ ևն: Անգույն է: Փայլը` ապակու: Կարծրությունը` 2, խտությունը` 2300 կգ/մ³: Հեշտությամբ լուծվում է ջրում: Աղահամ է: Բյուրեղանում է ծովային ջրից` ծովալճակներում և չորացող մնացորդային լճերում: Հանքավայրերի կարևոր տիպերն են` ա. քարաղ և կալիումական աղեր նստվածքային ապարներում, բ. ժամանակակից լճերի նստվածքային աղեր, գ. աղային աղբյուրներ: ՀՍՍՀ–ում տարածված է Ավանի աղահանքում:
