ՀՍՀ/ՀԱԼԿՈԳԵՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼԿՈԳԵՆՆԵՐ (հուն.– պղինձ, այստեղ` հանք և – ծնում եմ), ծծմբի, սելենի և տելուրի ընդհանուր անվանումը: Հաճախ Հ. են անվանում նաև թթվածինը: Հ–ի ատոմները էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 6–ական էլեկտրոն: Ատոմում կա 2 չզույգված էլեկտրոն, այդ պատճաոով Հ. մեծ մասամբ երկարժեք են: Սովորական պայմաններում քիմիապես պասսիվ են, տաքացնելիս` ակտիվ: Կարգահամարի աճմանը զուգընթաց, ծծմբից տելուր հատկությունները փոխվում են օրինաչափորեն` նվազում են օքսիդացնող և ոչ մետաղական հատկությունները: Վ. Մ. Գոլդշմիդտի դասակարգմամբ Հ. մտնում են հալկոֆիլային տարրերի մեջ: Վերջիններս բնական սուլֆիդներ, սելենիդներ ու տելուրիդներ առաջացնելու հակում ունեն և երբեմն հանդիպում են բնածին վիճակով (Au, Ag, Hg, Bi, As ևն):
