ՀՍՀ/ՀԱԼՇՏԱՅՆԻ ԴՈԿՏՐԻՆԱ
ՀԱԼՇՏԱՅՆԻ ԴՈԿՏՐԻՆԱ, ԳՖՀ արտաքին քաղաքականության դոկտրինա, որն ընդունվել է ԳՖՀ դեսպանների խորհրդակցությունում, 1955–ի դեկտեմբերին, Բոննում: Նպատակն էր սահմանափակել ԳԴՀ սուվերեն իրավունքները, ենթարկել դիվանագիտական բլոկադայի: Հ. դ. (ԳՖՀ արտաքին գործերի մինիստրության պետ. քարտուղար Վ. Հալշտայնի անունով) նախատեսում էր դիվանագիտական հարաբերությունների պահպանում այն պետությունների հետ, որոնք չունեին նման հարաբերություններ ԳԴՀ հետ: 1967–ին ԳՖՀ կառավարությունը ստիպված էր հրաժարվել Հ. դ–ի կիրառումից սոցիալիստական երկրների նկատմամբ: Իսկ 1960–ական թթ. վերջից, ԳԴՀ–ի դիվանագիտական լայն ճանաչման պայմաններում, ԳՖՀ 1970–ին հայտարարեց Հ. դ–ի վերացման մասին: 1972–ին ԳՖՀ պայմանագիր կնքեց ԳԴՀ–ի հետ գերմ. երկու պետությունների միջև հարաբերությունների հիմունքների վերաբերյալ: 1973–ին ԳԴՀ դարձավ ՄԱԿ–ի անդամ:
