Jump to content

ՀՍՀ/ՀԱԼՈԳԵՆԱՑՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԼՈԳԵՆԱՑՈՒՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, օրգանական միացություններում ջրածնի ատոմները հալոգենների ատոմներով տեղակալելու ռեակցիա: Որպես հալոգենացնող նյութեր օգտագործվում են հալոգենները, ազատ հալոգենի գեներատորները (SO₂Cl₂, CoF₃), դրական լիցքավորված հալոգենի ատոմ պարունակող նյութերը (հիպոքլորիտներ, N–բրոմսուկցինիմիդ) ևն: Կիրառական նշանակություն ունի քլորացումը: