ՀՍՀ/ՀԱԼՈԳԵՆ ԱՊԱՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼՈԳԵՆ ԱՊԱՐՆԵՐ (հուն. –աղ և – ծնել), նստվածքային ապարներ, որոնք առաջանում են լուծույթներից` բյուրեղացման ճանապարհով` հալոգենեզի ընթացքում: Հ. ա. լայնորեն տարածված են և նստվածքային ապարների հիմնական տիպերից են: Հ. ա–ի գլխավոր բաղադրամասերն են` մեկ կամ մի քանի հեշտ լուծվող աղեր աուտիգեն դժվար լուծվող միներալների (կարբոնատների ևն) և տերիգեն նյութի խառնուրդներով: Հ. ա. են հալիտային (կազմված են հալիտից), սիլվինիտային (հալիտի հետ առկա է սիլվին), կառնալիտայհն (կաոնալիտ, հալիտ), գիպսային (գիպս), բազմամիներալային (լանգբեյնիտ, կաինիտ, սիլվին, հալիտ) ապարները: Հ. ա. աչքի են ընկնում արտաքին ազդակների, հատկապես ջրի նկատմամբ նվազ կայունությամբ, հեշտությամբ լուծվում են և քայքայվում: Հ. ա. երբեմն անվանում են նաև աղային ապարներ:
