ՀՍՀ/ՀԱԼՎՈՐԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԼՎՈՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում: 1914–ին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին): Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915–ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
