ՀՍՀ/ՀԱԽՈՒՄ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԽՈՒՄ, գետ Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ–ներում, Կուրի աջ վտակը: Երկարությունը 61,5 կմ է (ՀՍՍՀ սահմաններում` 41,5 կմ), ավազանը` 352 կմ²: Սկիզբ է առնում Միափորի լեռնաշղթայի հս–արլ. լանջերից, մոտ 2500 մ բարձրությունից: V–անման հովտով հոսում է հս–արլ., ստորին հոսանքում դուրս գալիս Կուրի դաշտավայր: Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ապրիլ–մայիսին: Ամռանը վարարում է: Տարեկան հոսքը 43,4 մլն մ³ է (Ծաղկավան):
