ՀՍՀ/ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԵԳՈՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Եգոր Հովսեփի 2.4.1901, գ. Բարձրավան (ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)–12.9.1962, Բարձրավան, գյուղատնտեսության արտադրության առաջավոր, սոցիալիստական աշխատանքի հերոս (1948): ՍՄԿԿ անդամ 1930–ից: 1934–39–ին և ապա 1941–57–ին «Բեկում» կոլտնտեսության նախագահ: Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման է արժանացել հացահատիկի բարձր բերք ստանալու համար: Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով:
