ՀՍՀ/ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ԼԵՎՈՆ
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ Լևոն Հովհաննեսի, ծն. 26.12.1924, Ղարաքիլիսա (այժմ` Կիրովական) հայ սովետական գրականագետ, թատերագետ, թարգմանիչ: Բանասիրական գիտ. դ–ր (1967): ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1972): ՍՄԿԿ անդամ 1955–ից: Ավարտել է Երևանի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը (1949): 1965–ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի թատրոնի և կինոյի բաժնի վարիչ: Հ–ի աշխատությունները նվիրված են հայ դասական ու ժամանակակից գրականության և թատերական արվեստի պատմությանն ու տեսությանը: Գրել է «Հայ սովետական թատրոնի պատմություն» (1967) գրքի դերասանական արվեստին վերաբերող բաժինը: Թարգմանություններից են` Ն. Կունի «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» (1956), «Հին Հռոմ» (1958), Ս. Ցվայգի «Մարդկության աստեղային ժամերը» (1974):
Երկ. Մեր օրերի հայ դրամատուրգիան, Ե., 1955: Սուրեն Քոչարյանի արվեստը, Ե., 1959: Կլասիկան ու մեր օրերը (Վարդան Աճեմյանի արվեստը), Ե., 1962: Երկեր և կերպարներ, Ե., 1964: Թումանյանի աշխարհը, Ե., 1966: Թումանյանի կյանքը, Ե., 1969: Թումանյան, Ե., 1969 (նաև անգլ., ֆրանս., գերմ.): Իսահակյանի կյանքն ու գործը, Ե., 1974 (նաև ռուս. 1975): Ժամանակի հետ, Ե., 1976: Դերեր և դերասաններ, Ե., 1978: Հայ թատրոնի պատմություն 1901–20 թվականներ, Ե., 1979:
