Jump to content

ՀՍՀ/ՀԱԿԱԳՐՈՀ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿԱԳՐՈՀ, պաշտպանվող զորքերի գրոհ, որի նպատակն է ջախջախել պաշտպանության մարտական կարգերը ներխուժած հակառակորդի զորքերը և վերականգնել կորցրած մարտավարական (տակտիկական) դրությունը: Հ. սովորաբար իրականացվում է պաշտպանվող զորքերի երկրորդ էշելոնների և պահեստի ուժերով` մասնակից դարձնելով առաջին էշելոնի զորքերի այն մասը, որը զերծ է մնացել թշնամու գրոհից: Ձեռնարկվում է հանկարծակի, արագ, վճռաբար և այն ժամանակ, երբ հակառակորդը դեռ չի հասցրել ամրանալ գրաված դիրքերում և համախմբել ուժերը հարձակումը շարունակելու համար: Հակագրոհող զորքերին կարող են աջակցել տանկերը, ավիացիան, հրետանին և կրակային այլ միջոցներ: