ՀՍՀ/ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ
ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՄԻՋԵՎ, հակամարտ հասարակական–տնտեսական ֆորմացիաներին բնորոշ հակասություններ քաղաքի իշխող դասակարգերի և գյուղի աշխատավորության, քաղաքի և գյուղի իշխող դասակարգերի, գյուղի իշխող դասակարգերի և քաղաքի աշխատավորության շահերի միջև: Ծագել է աշխատանքի հասարակական բաժանման, գյուղից քաղաքի անջատման, հասարակության դասակարգային բաժանման պրոցեսում: Հակադրությունն առավել խորանում է կապիտալիստական հասարակարգում, քաղաքային բուրժուազիան, կապիտալիստ–ֆերմերներն ու կալվածատերերը շահագործում են գյուղացիության միլիոնավոր մասսաների, արդյունաբերության, առևտրի, վարկային ու հարկային սիստեմի զարգացման ընթացքում գյուղական բնակչության մեծ մասը քայքայվում է: Նման պայմաններում գյուղը սոցիալ–տնտ., քաղ., կոլտուր–կենցաղային մակարդակով ավելի է ետ մնում քաղաքից: Սոցիալիստական հեղափոխության, արտադրամիջոցների հանրայնացման, շահագործող դասակարգի ոչնչացման շնորհիվ հակադրությունը վերանում է, իսկ քաղաքի աշխատավորությունն ամեն կերպ աջակցում է գյուղի տնտ. և կուլտուրական վերելքին: Սոցիալիզմի պայմաններում քաղաքի և գյուղի էական տարբերությունները (սոցիալ–դասակարգային կառուցվածքում, եկամուտների ու նյութական բարեկեցության մակարդակում, կենցաղում և կուլտուրայում) դեռևս պահպանվում են, սակայն, աստիճանաբար վերանալու են զարգացած սոցիալիզմից կոմունիզմի անցման պրոցեսում:
Վ. Աղուզումցյան
