ՀՍՀ/ՀԱԿԱԿՈՌՈԶԻՈՆ ՊԱՏՎԱԾՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԿԱԿՈՌՈԶԻՈՆ ՊԱՏՎԱԾՔ, շինվածքների բարակ շերտով պատվածք` արտաքին միջավայրի ներգործության հետևանքով կոռոզիայից պաշտպանելու և դրանց դեկորատիվ տեսք տալու համար: Լինում է մետաղական (ցինկապատում, կադմիազօծում, նիկելապատում, քրոմապատում, անագապատում ևն), լաքաներկային, ինչպես նաև արծնապակու, օքսիդային թաղանթների (մղտագունում, անոդային մշակում ևն), ռետինապատվածքի, պլաստմասսայե և բիտումային քսուքների տեսքով:
