ՀՍՀ/ՀԱԿԱՀՈՐՄՈՆՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԿԱՀՈՐՄՈՆՆԵՐ, բնական և սինթետիկ նյութեր, որոնք ունակ են արգելակելու համապատասխան հորմոնների ազդեցությունը: Ըստ կանադացի գիտնական Ջ. Կոլիպի տեսության, օրգանիզմում յուրաքանչյուր հորմոնին համապատասխան արտադրվում են Հ. (1934): Հետագայում ապացուցվեց, որ Հ–ի առաջացումը իմունոլոգիական ռեակցիա է (տես Իմունուլոգիա), որն ի հայտ է գալիս սպիտակուցային օտար պատրաստուկների ներարկումից:
