ՀՍՀ/ՀԱԿԱՇՓԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԿԱՇՓԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, շփման, գլխավորապես սահքի պայմաններում աշխատող դետալների (առանցքակալներ, վռաններ, ներդրակներ, ուղղորդիչներ) նյութեր: Հ. ն. են` անագի, կապարի (բաբիտներ), պղնձի (բրոնզներ), երկաթի (գորշ թուջ), ցինկի կամ ալյումինի հիմքով համաձուլվածքները, մետաղակերամիկական համաձուլվածքները (բրոնզագրաֆիա, երկաթգրաֆիտ), պլաստմասսաները (տեքստոլիտ, ֆտորոպլաստ –4, փայտանյութից շերտավոր պլաստիկներ ևն), մետաղ–պլաստմասսա տիպի բարդ զուգակցություններ (ծակոտկեն բրոնզ, անցքերը լցված են ֆտորոպլաստով): Հ. ն. պետք է օժտված լինեն լավ մշակելիությամբ, մաշակայունությամբ, շփման փոքր գործակցով (շինվածքի նյութի հետ զույգում աշխատելիս), լռվելու նկատմամբ փոքր հակումով, շփվող մակերևույթների հավասարաչափ յուղումն ապահովելու հատկությամբ:
