ՀՍՀ/ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ, տես Հակաֆեռոմագնիսականություն: ՀԱԿԱՖԵՌՈՄԱԳՆԻՍԱԿԱՆ ՌԵԶՈՆԱՆՍ, հակաֆեռոմագնիսական նյութերում որոշակի հաճախականության էլեկտրամագնիսական ալիքների ուժեղ կլանման երևույթը արտաքին մագնիսական դաշտի որոշակի Н լարվածության դեպքում: Մագնիսական ռեզոնանսի տարատեսակներից: Դիտվել է 1950–ական թթ. CuClX Х 2 H₂О բյուրեղներում 4 K–ից ցածր ջերմաստիճաններում: Հ. ռ–ի դեպքում ենթացանցերի (տես Հակաֆեռոմագնիսականություն) մագնիսական վեկտորների ռեզոնանսային տատանումներ են գրգռվում ինչպես միմյանց նկատմամբ, այնպես էլ կիրառված մագնիսական դաշտի լարվածության ուղղության շուրջը: H–ի ամեն մի արժեքի, որպես կանոն, համապատասխանում են Հ. ռ–ի երկու տարբեր հաճախականություններ (10–1000 հց), որոնք ավելի մեծ են, քան պարամագնիսական և ֆեռոմագնիսական ռեզոնանսների հաճախականությունները: Հ. ռ. դիտում են ռադիոսպեկտրոսկոպով: Հ. ռ–ի երևույթն օգտագործվում է հակաֆեռոմագնիսներում փոխանակային և մագնիսական անիզոտրոպության ուժերի հետազոտման համար:
