Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲԱՎԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲԱՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձան Վասպուրականի Ռշտունյաց գավառի Ընձակ գյուղի մոտ, բլրի վրա: Վանքի գլխավոր` Ս. Հակոբ եկեղեցին (XIV դ.) ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն (6 մ X 10 մ)` պսակված ութնիստ թմբուկավոր գմբեթով: Համալիրի կազմում են նաև բնակելի ու տնտ. շինություններ, Ս. Աստվածածին, Երեք Մանկունք և Ս. Հովհաննես մատուռները (վերջին երկուսը վանքի պարսպապատերից դուրս են):

Գրկ. Լալայան Ե., Վասպուրական: Նշանավոր վանքեր, Թ., 1912: