Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲՅԱՆ Ալեքսանդր Արշակի 25.12.1890 (6.1.1891), Ալեքսանդրապոլ (այժմ` Լենինական)–14.5.1971, Երևան, հայ սովետական մեխանիկ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀՍՍՀ գիտության և տեխ. վաստ. գործիչ (1941): Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1917): 1920–ից դասախոսել է Երևանի համալսարանում (1928–29–ին` տեխ. ֆակուլտետի դեկան): Հիմնադրման օրից աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ում` գլխավորել տեսական մեխանիկայի (1930–39), թերմոդինամիկայի ու ջերմատեխնիկայի (1939–54), ֆիզիկայի (1954–1957) ամբիոնները: 1927–ից զբաղվել է թերմոդինամիկայի հարցերով` հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունների ուսումնասիրմամբ` հաշվի առնելով նրանցում քիմ. ռեակցիաների և աբսորբցիայի հնարավորությունը: Հ. հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը` ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում: ՍՍՀՄ–ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով:

Երկ. Տեսական մեխանիկա, Ստատիկա, Ե., 1941: Թերմոդինամիկա, Ե., 1952: Տեսական մեխանիկա, կինեմատիկա, Ե., 1964: Общая термодинамика, М., 1955 Химическая термодинамика, М., 1963.