Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՇԱԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲՅԱՆ Արշակ Հայրապետի 12.10. 1886, գ. Էդիշա (ԼՂԻՄ Հադրութի շրջանում)–12.8.1960, Երևան, հայ ֆիզիոլոգ, ֆիզիոթերապևտ: Բժշկ. գիտ. դ–ր (1936), պրոֆեսոր (1939), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ: Ֆիզիոթերապիայի հիմնադիրը Հայաստանում: 1911–ին ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1911–14–ին աշխատել է Կիևում: 1919–ին տեղափոխվել է Երևան: Մասնակցել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետի հիմնադրմանը: Հիմնել է ֆիզիոլոգիայի ամբիոն և ղեկավարել այն մինչև 1936–ը: 1924–ին Երևանում կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք, որի բազայի վրա հետագայում ստեղծվել է նյարդախտաբանության կլինիկա, ուր 1936–ին հիմնել է նյարդախտաբանության ամբիոն և մինչև կյանքի վերջը ղեկավարել այն: Հ–ի նախաձեռնությամբ 1930–ին հիմնվել է կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ԳՀԻ (ներկայումս` Ա. Հ. Հակոբյանի անվ.) և ղեկավարել այն մինչև 1950–ը: Հ. զբաղվել է նաև կուրորտաբանության հարցերով, նպաստել «Արզնի», «Ջերմուկ» և Կիրովականի առողջարանների կազմակերպմանը: