ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԿՈԲՅԱՆ Գուրգեն Ալեքսանդրի (15.2. 1907, գ. Բջնի 18.1.1977, Երևան), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): Բեմ է բարձրացել 1925–ին, Երևանի առաշին պետթատրոնում: 1928–41–ին աշխատել է Լենինականի պետթատրոնում, խաղացել Սուրաթով (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»), Վասկա Պեպել (Գորկու «Հատակում») և այլ դերեր: 1941–59–ին խաղացել է Ակմոլինսկի, Վորոնեժի, Բրյանսկի և այլ քաղաքների ռուս, թատրոններում, 1959–ից` Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում: Լավագույն դերակատարումներից են` Նինոս (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Վասակ («Վարդանանք», ըստ Դ. Դեմիրճյանի), Մարկոս Գնունի (Արաքսմանյանի «60 տարի 3 ժամ»), Մյուշ (Պանյոլի «Տոպազ»): Նկարահանվել է մի շարք ֆիլմերում:
Բ. Հովակիմյան
