Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԹԱԴԵՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲՅԱՆ Թադեոս Խաչատուրի ծն, 15.6.1917, գ. Լեռնաձոր (ՀՍՍՀ Ղափանի շրջանում) հայ սովետական պատմաբան–աշխարհագրագետ: Պատմական գիտ. դ–ր (1962), պրոֆեսոր (1963), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1968): ՍՄԿԿ անդամ 1945–ից: Ավարտել է Երևանի համալսարանի աշխարհա–եոկրաբանական ֆակուլտետը (1940): Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1942–43): Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտ. աշխարհագրության ամբիոնի վարիչ (1962–ից): Եղել է Երևանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դեկան (1955–57, 1963–65): Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը: Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ. թ. ա. II դ.–մ. թ. V դ. սահմաններով):

Երկ. Ստեփանոս Օրբելյան, Ե., 1960 (համահեղինակ` Ստ. Մելիք–Բախշյան): Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Ե., 1960: Սյունիքի թագավորությունը, Ե., 1966: Հայաստանի պատմական աշխարհագրություն, 2 հրտ., Ե., 1968: Երևան 2750 (782 թ., մ. թ. ա.–1968 թ.), Ե., 1968 (համահեղինակ` Ա. Պ. Սիմոնյան): Երևանի պատմությունը, հ.1, հնագույն ժամանակներից մինչև 1500 թ., հ. 2, 1500–1800 թթ., հ. 3, 1801–1879 թթ., 1879–1917 թթ., Ե., 1959–71: Աշխարհագրության համառոտ պատմություն, 2 հրտ., Ե., 1976: Սովետական Հայաստանի քաղաքները, Ե., 1977: Очерк истории Еревана, Е., 1977 Развитие Еревана после присоединения Восточной Армении к России, Сб. документов, Е., 1978.