ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ԺԻՐԱՅՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱԿՈԲՅԱՆ Ժիրայր Գրիգորի (22.6.1909, Կ. Պոլիս –14.3.1968, Երևան), հայ սովետական դրամատուրգ և թատերագետ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1962): ՍՄԿԿ անդամ 1940–ից: 1953–ին ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը: Եղել է Երևանի Ստանիսլավսկու անվ. ոուս. (1938–44–ին), Սունդուկյանի անվ. (1960–1964–ին) թատրոնների և «Հայֆիլմ» ստուդիայի (1944–47–ին) դիրեկտորը: «Առաջին սիրո երգը» (համահեղինակ` Յա. Վոլչեկ, 1957) գեղարվեստական և «Վահրամ Փափազյան» (1964), «Ավետ Ավետիսյան» (1966) վավերագրական ֆիլմերի սցենարիստն է: Գրել է «Վիճակախաղ» պիեսը, «Ռուզաննա Վարդանյան» (1957) և «Ավետ Ավետիսյան» (1958) գրքերը, մի շարք թատերագիտական հոդվածներ:
