ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ ԵՐՎԱՆԴԻ
ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Երվանդի 7(20).11. 1912, Նոր Բայազետ (այժմ` Կամո)–8.3. 1971, Երևան, հայ սովետական քիմիկոս: Տեխ. գիտ. դ–ր (1959), պրոֆեսոր (1962): 1938–ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի քիմիա–տեխնոլոգիայի ֆակուլտետը: 1958–68–ին եղել է «Հայքիմգիտնախագիծ» ԳՀԻ–ի վինիլացետատի բաժանմունքի պետը, 1968–71–ին` պոլիտեխնիկական ինստ–ի պլաստմասսաների սինթեզի և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները վերաբերում են մոնոմերների սինթեզի, պոլիմերացման պրոցեսների տեխնոլոգիայի մշակմանը, մասնավորապես, անընդհատ եղանակով վինիլացետիլենի հիդրոքլորացմանը, վինիլացետատի սինթեզին, պոլիմերացմանը և համապոլիմերացմանը, պոլիվինիլսպիրտից սինթետիկ մանրաթելի, պոլիվինիլսպիրտի թափոն մեթիլացետատից մեթիլ–սպիրտի, քացախաթթվի և մատչելի լուծիչներում լուծելի պոլիվինիլմրջնալդեհիդի ստացմանը ևն: Հ–ի մի շարք աշխատանքներ ներդրված են արդյունաբերության մեջ:
Երկ. Պլաստմասսաների տեխնոլոգիայի հիմունքները, Ե., 1974: Синтетическое волокно на основе поливинилового спирта, Е.,1961. Մ. Օրդյան
