Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ՊԵՐՃ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲՅԱՆ Պերճ Նավասարդի 15.2. 1905, գ. Էվջիլար (Սուրմալուի գավառում)– 27.10.1977, Երևան, հայ սովետական գյուղատնտես: Կենսբ. գիտ. դ–ր (1966), պրոֆեսոր (1967), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1974): ՍՄԿԿ անդամ 1938–ից: Ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստ–ը (1934), 1969–74–ին` նույն ինստ–ի ընդհանուր երկրագործության ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները նվիրված են հողի մշակության, ցանքաշրջանառության, ինչպես նաև ՀՍՍՀ լեռնային շրջանների (Սևանի ավազան) երկրագործության համակարգերի ուսումնասիրմանը:

Երկ. Երկրագործության սիստեմները Հայկական ՍՍՀ Լեռնային գոտում, Ե., 1972: О системе земледелия в районах Севанского бассейна, Е., 1958.