Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ՊԻՈՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲՅԱՆ Պիոն Հովսեփի, ծն. 24.10. 1926, գ. Ծղալթբիլա (ՎՍՍՀ Ախալցխայի շրջանում) հայ սովետական գրականագետ, աղբյուրագետ: Բանասիրական գիտ. դ–ր (I 969), պրոֆեսոր (1978): Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950): 1954–ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստ–ում (1975–ից տեքստաբանության բաժնի վարիչ): 1970–ից դասախոսում է Երևանի համալսարանում: ՀՍՍՀ ԳԱ «Լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն է (1969–ից): Հ–ի աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության և մշակույթի պատմության ու տեսության հարցերին, հայ–ռուս, հայ–էստոնական գրական առնչություններին: Երկար որոնումներ է կատարել ՍՍՀՄ պետ. արխիվներում և գիտական շրջանառության մեջ դրել բազմաթիվ նորահայտ սկզբնաղբյուրներ ու վավերագրեր հայ գրականության և հայագիտության պատմության վերաբերյալ: Հրատարակվել են Հ–ի «Խաչատուր Աբովյան» (1955), «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը» (1955), «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809–1836)» (1967) մենագրությունները, «Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ» (1978) ժողովածուն: Պատրաստել է Խ. Աբովյանի, Գ. Տեր–Մկրտչյանի, Ա. Բակունցի երկերի ակադեմիական հրատարակությունները: