ՀՍՀ/ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԲԵՆ
ՀԱԿՈԲՅԱՆ Ռուբեն Ղազարի, ծն. 20.5. 1912, գ. Ուզունթալա (այժմ` գ. Այգեկութ, ՀՍՍՀ Իջևանի շրջանում) սովետական Միության հերոս (16.5.1944), ավագ լեյտենանտ: ՍՄԿԿ անդամ 1940–ից: Ավարտել է Երևանի համալսարանի ինժեներա–տնտեսագիտական ֆակուլտետը (1951) և Հայաստանի ՍՄԿԿ ԿԿ–ին կից կուսակցական դպրոցը (1951): Հայրենական պատերազմի ժամանակ (1943–45) եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, ապա գումարտակի հրամանատար: Հերոսի կոչման արժանացել է IV Ուկրաինական ռազմաճակատի 2–րդ գվարդիական բանակի կազմում Իշունյան բարձունքների, Պերեկոպ և Արմյանսկ քաղաքների համար մղված մարտերում ցուցաբերած սխրագործության համար: 1945–ի հունվարին զորացրվել է, նշանակվել պատասխանատու պաշտոնների, այդ թվում` ՀՍՍՀ անտառտնտեսության մինիստրի տեղակալ (1951–52): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով:
