ՀՍՀ/ՀԱԿՈԲ ՆԱԼՅԱՆ ԶՄԱՐԱՑԻ
ՀԱԿՈԲ ՆԱԼՅԱՆ ԶՄԱՐԱՑԻ (1702, Զիմարա –1764, Կ. Պոլիս), հայ մատենագիր, մանկավարժ, մեկնիչ, եկեղեցական գործիչ: Աշակերտել է Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն: 1741–49, 1752–64–ին` Պոլսի հայոց պատրիարք, 1749–52–ին` Երուսաղեմի հայոց պատրիարք: Պայքարելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ` ձգտել է հայությանը համախմբել Հայոց եկեղեցու շուրջը: Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ: Աշխատություններն ունեն աստվածաբանական–դավանաբանական բնույթ: Առանձնակի արժեք ունի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»–ը և ներբողներին նվիրված լուծմունքը, որտեղ փորձ է արված բանասիրական–աղբյուրագիտական և աստվածաբանական առումով քննել նրա գրական ժառանգությունը: Հ. Ն. Զ–ու առաջաբանով, առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»–ը (1762):
Երկ. Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ, ԿՊ, 1733: Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Նարեկացւոյ, ԿՊ, 1745: Գրքուկս կոչեցեալ հոգեշահ, ԿՊ, 1746: Գրքուկս կոչեցեալ ճրագ ճշմարտութեան, ԿՊ, 1756: Գիրք կոչեցեալ գանձարան ծանուցմանց, ԿՊ, 1758:
Գրկ. О րմանյան Մ., Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914: Պ. Խաչատրյան
