Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈԲ I

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈԲ I (James) (1566–1625), Անգլիայի թագավոր 1603–ից (1567–ից շոտլանդական թագավոր` Հ .VI անվամբ): Ստյուարտների դինաստիայից: Շոտլանդական թագուհի Մարի Ստյուարտի որդին: Գահ է բարձրացել Եղիսաբեթ Թյուդորի մահից հետո: Վարել է բացարձակապետական քաղաքականություն (նրա հայացքներն արտացոլված են «Ազատ միապետությունների ճշմարիտ օրենքը» տրակտատում, 1598): Կրոնական անհանդուրժողություն է ցուցաբերել պուրիտանության նկատմամբ, մտցրել նոր հարկեր ու պարտադիր փոխառություններ, անկանոն հրավիրել պառլամենտները: Մերձեցել է Անգլիայի ծովային և գաղութային առևտրի գլխավոր մրցակից կաթոլիկական Իսպանիայի հետ: Հ. I–ի քաղաքականությունն ավելի է սրել հակասությունները զարգացող բուրժուազիայի ու նոր ազնվականության և բացարձակապետության միջև: Կ. Մարքսը Հ. I–ի կառավարման ժամանակաշրջանը բնութագրել է որպես XVII դ. Անգլիական բուրժ. հեղափոխության «նախաբան»: