Jump to content

ՀՍՀ/ՀԱԿՈՒԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱԿՈՒԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Բարվարի գավառակում: 1909–ին ուներ 20 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915–ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում: