ՀՍՀ/ՀԱՂԱՋՈՒՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՂԱՋՈՒՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթ (Դերսիմ) գավառում: 1915–ին ուներ 85 տուն հայ և 30 տուն հայախոս քուրդ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ: Հ–ի հս. բարձրադիր մասում կար եկեղեցի (Ս. Հրեշտակապետ): Գյուղի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ:
