ՀՍՀ/ՀԱՂԹԱՆԱԿ ԱՎԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՂԹԱՆԱԿ (ն. Թումանյանի անվան սովխոզին կից ավան), ավան Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Դեբեդի աջ ափին, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք: Պտղաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինոթատրոն, կապի բաժանմունք, կենցաղ–սպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան:
