Jump to content

ՀՍՀ/ՀԱՂԹԱՆԱԿ ԳՅՈՒՂ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՂԹԱՆԱԿ (մինչև 1947–ը` Չորրորդ գյուղ), գյուղ, վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Երևան քաղաքի Շահումյանի շրջսովետին: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Հ–ում գործում է Մասիսի Հայբնագույն քարերի կոմբինատի արտադրամասը: Ունի 2 միջնակարգ դպրոց, զառամյալների և երեխաների տուն–ինտերնատներ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան: Հրմնադրել են Կամոյի, Մարտունու և Աբովյանի շրջաններից եկածները, 1939–ին: