ՀՍՀ/ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ (հուն. ), քրիստոնեական խորհրդավոր ծես: Ըստ եկեղեցու ուսմունքի, հավատացյալներն ուտելով նվիրական հաց և ըմպելով ջրախառն գինի (մարմնավորում են Հիսուս Քրիստոսի «ճշմարիտ մարմինն ու արյունը»), իբրև հաղորդվում են Քրիստոսին, քավում իրենց «մեղքերը», միանում նրա «մշտնջենավոր կյանքին»: Եկեղեցին փորձում է հավատացնել, որ Հ. և մյուս խորհրդավոր ծեսերը սահմանել է Քրիստոսը: Իրականում Հ. սահմանվել է I–II դդ.` հեթանոսական համանման ծեսերի ազդեցությամբ: Հայոց եկեղեցին ավանդաբար Հ. կատարում է Ավագ հինգշաբթի օրը:
