Jump to content

ՀՍՀ/ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, միատեսակ պայմաններում կատարված փորձերի տվյալ հաջորդականությունում A պատահարի կրկնվելու m թվի և կատարված փորձերի ընդհանուր n թվի հարաբերությունը՝ (\mu = \frac{m}{n}): Որքան մեծ է n-ը, այնքան (\mu)-ն ավելի կայուն է, այսինքն՝ փորձերի տարբեր հաջորդականությունում ընդունում է համարյա միատեսակ արժեքներ, որոնք խտացած են A-ի վիճակագրական հավանականություն կոչվող մեծության շուրջը: Պատահարի Հ. ունի հավանականության հատկությունները՝ (0 \le \mu \le 1), անհամատեղ պատահարների գումարի Հ. հավասար է նրանց Հ-ների գումարին, հավաստի պատահարի Հ. հավասար է 1-ի: