ՀՍՀ/ՀԱՄԱԴԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ՀԱՄԱԴԱ (արաբ.), քարային անապատների անվանումը Սահարայում: Առաջանում են ջերմաստիճանի խիստ տատանումների պայմաններում` կարծր ապարների ճաքճքման հետևանքով: Տարածված են սարավանդներում: Սահարայում գրավում են ավելի քան 1 մլն կմ² տարածություն: «Հ.» տերմինն օգտագործվում է նաև երկրագնդի այլ վայրերում քարային անապատները բնութագրելու համար:
