Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Հայ կրթական և հրատարակչական համազգային ընկերություն, հիմնադրվել է 1928–ի մայիսի 28–ին, Կահիրեում: Հիմնադիր անդամներն էին Հ. Օհանջանյանը, Լ. Շանթը, Ն. Աղբալյանը, Գ. Իփեկյանը, Ս. Եսայանը և ուրիշներ: Նպատակն է սփյուռքահայ նոր սերնդի հայեցի կրթությունը, հայագիտության մշակումը ևն: Մասնաճյուղեր ունի հայ գաղթավայրերում: Բեյրութում գործում են միության հիմնած (1929) Համազգայինի Նշան Փալանճյան ճեմարանը, «Գասպար Իփեկյան» թատերախումբը (1941), տպարան ևն: Հ. մ. մ. տնօրինում է դաշնակցություն կուսակցությունը:

Հ. Թոփուզյան