Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ռեֆերենդում (լատ. Re’ferendum – այն, ինչ պետք է հաղորդվի), պետական իրավունքում ընտրական կորպուսի ընդունած վերջնական որոշումը սահմանադրական, օրենսդրական և կամ ներքին, արտաքին քաղաքական հարցերով: Հ. հ. անցկացնելու պայմանները, ընթացակարգը կարգավորվում է սահմանադրությամբ և օրենսդրությամբ: Առարկայի, անցկացման եղանակների և տարածման շրջանակների համապատասխան, տարբերում են սահմանադրական (երբ քննարկվում է սահմանադրությունը) և օրենսդրական (երբ քննարկվում է օրենքը), պարտադիր կամ ֆակուլտատիվ (կամավոր) Հ. հ.: Պարտադիր Հ. հ. քննարկվում է ընտրական ողջ կորպուսում, օրինակ, ԱՄՆ–ի բոլոր նահանգներում: Հ. հ. դեմոկրատիայի դրսևորման ձև է, սակայն նրա բովանդակությունը հիմնականում որոշվում է պետության դասակարգային բովանդակությամբ: ՍՍՀՄ–ում Հ. հ. անցկացնում է կա մ ՍՍՀՄ Գերագույն սովետը` իր նախաձեռնությամբ, կա մ որևէ միութենական հանրապետության պահանջով: