Jump to content

ՀՍՀ/ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱՐ, ստեղծվել են հիտլերյան ֆաշիստների` իշխանության գլուխ անցնելուց (1933) հետո` նացիստական վարչակարգի հակառակորդներին մեկուսացնելու և ռեպրեսիաների ենթարկելու նպատակով: Մինչև գերմ. ագրեսիան Հ. ճ–ների (Բուխենվալդ, Դախաու, Զակսենհաուզեն) կալանավորները գերմ. Հակաֆաշիստներն էին, ամենից առաջ կոմունիստները, ինչպես նաև ռասայական կամ կրոնական շարժառիթներով հետապնդվող անձինք: 1938–39–ին Հ. ճ. ստեղծվեցին օկուպացված երկրներում և դարձան այդ երկրների բնակչության նկատմամբ անխնա ռեպրեսիաների ու ցեղասպանության իրականացման գործիքներ: 1939–45-ին բազմաթիվ նոր ճամբարներ ստեղծվեցին Լեհաստանում, Լատվիայում, Բելոռուսիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և այլուր: Հ. ճ–ներում կալանավորներին ոչնչացնում էին գազախցիկներում և դիակիզարաններում, ենթարկում անմարդկային կտտանքների և նվաստացման, նրանց աշխատեցնում էին, հաճախ անիմաստ, մինչև ծայրահեղ հյուծումը: Ֆաշիստական Հ. ճ–ներում տեղավորված 18 մլն մարդուց ավելի քան 11 մլն զոհվեցին: Հ. ճ–ների տեղում ստեղծվել են թանգարաններ, հուշարձաններ, ողջ մնացած կալանավորների հետ կազմակերպվում են հանդիպումներ: Այժմ Հ. ճ–ներ կան Չիլիում, Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում և ֆաշիստական վարչակարգ ունեցող այլ երկրներում:

Ա. Թովմասյան